Մեր մասին
Babayan Esthetics-ը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են փորձառությունը, բարձրակարգ սպասարկումն ու անհատական մոտեցումը պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության ոլորտում։
Babayan Esthetics-ը ես ստեղծել եմ պացիենտներիս հորդորով և պարտադրանքով: Այո, ճիշտ հասկացաք, պարտադրանքով և ոչ խնդրանքով, քանզի երկար եմ հետաձգել ուսերիս նման պատասխանատվություն վերցնելու հանգամանքը, պայմանավորված, եթե ինչ որ բան անել, ապա միայն բարձր մակարդակով՝ մատուցելով միայն անվտանգ և անգերազանցելի արդյունքներով էսթետիկ բժշկություն, սպասարկման անթերի որակ և այս ամենին համահունչ միջավայր:
Մեր երկրում երկար տարիների ընթացքում էսթետիկ բժշկության ոլորտում, արդեն իսկ ձևավորված բարձր նշաձողը պետք էր ոչ միայն հաղթահարել, այլ նաև գերազանցել՝ բոլոր առումներով: Կարծես ստացվել է....
Ես միշտ արժևորել եմ և առաջնահերթ դասել իմ աշխատանքը սիրող և գնահատող այն պացիենտների երիտասարդ տեսքի պահպանումը, ովքեր պահանջում են առավելագույն որակ և մնայուն արդյունք: Ուրախ եմ, որ նրանց քանակը տարեցտարի ավելանում է և Ձեզ նույնպես հրավիրում եմ համալրելու մեր շարքերը:
Ձգտելով ստեղծել նրանց համար կատարյալ մոտեցումներ և հիմք ընդունելով համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող նյութերի, սարքավորումների լայն ընտրանին և մրցունակ որակները՝ մենք առաջարկում ենք լավագույնը:
Ինչու՞ ընտրել մեզ
Փորձառություն
Վիրահատություններ և միջամտություններ՝ հիմնված ապացուցողական բժշկության և ճշգրիտ ախտորոշման վրա։
Բնական արդյունք
Ընդգծում ենք Ձեր բնական գեղեցկությունը՝ պահպանելով անհատականությունը:
Անվտանգություն
Սերտիֆիկացված նյութեր,սարքեր, ստերիլություն և խիստ վերահսկողություն յուրաքանչյուր փուլում։
Հոգատարություն
Անհատական մոտեցում, ջերմ մթնոլորտ և հետևողական դինամիկ հսկողություն։